Ֆուտբոլի կանանց Ադրբեջանի ազգային հավաքականն այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ կազմալուծվել է: azerisport.com-ը, հղում անելով ֆեդերացիային, նշում է, որ նման կտրուկ որոշման նպատակը կանանց ֆուտբոլի զարգացումը զրոյից սկսելն է: ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն տեղեկացվել են այդ մասին:
Կանանց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ադրբեջանի հավաքականը բաց թողած 60 եւ խփած 2 գոլով իր ենթախմբում գրավեց վերջին տեղը:



























