Մոսկվայի արբիտրաժային դատարանը գրանցել է News-Media-Rus ԲԲԸ-ի հայցն ընդդեմ Google-ի եւ նրան պատկանող YouTube վիդեոծառայության՝ 1 մլն ռուբլու պահանջով:

Ինչպես հստակեցրել է  NEWS Media-Rus-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանովը, հայցը ներկայացված է YouTube պորտալով lifenews.ru-ի թղթակցի նկարահանած՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ծննդյան օրվա մասին հոլովակը ցուցադրելու հետ կապված:

«Հոլովակը ահռելի քանակությամբ մարդիկ են դիտել, ընդ որում ծառայության սեփականատերերը դրա հետ գովազդային նյութեր են դրել: Ստացվում է, որ մենք ահագին գումար ենք ծախսել՝ մեր թղթակցին ուղարկելով, իսկ You Tube-ն առանց կոպեկ ծախսելու գումար է վաստակել մեր հոլովակի վրա՝ անգամ մեզ տեղյակ չպահելով»,- ասել է Գաբրիելյանովը: