Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին վիրավորել է Վրաստանի նախագահին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան։ Նրա խոսքով, Վրաստանին աջակցում են ոչ թե նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համար, այլ որովհետեւ աջակցում են նրա պետականությունը։

«Այդ մասին բազմիցս խոսել է նաեւ Լեհաստանի նախկին նախագահը, ով ողբերգական մահ ունեցավ։ Այս մասին  խոսում է ողջ Եվրոպան եւ ԱՄՆ-ը: Կոմորովսկիի հայտարարությունն ամբողջությամբ անընդունելի է, ոչ կոռեկտ եւՎրաստանի համար վիրավորական»,- հայտարարել է Դավիթայան։

Նշենք, որ Բրոնիսլավ Կոմորովսկին Rzeczpospolita պարբերականին տված հարցազրույցում, հարցին, թե վրացիները կարո՞ղ են հույս դնել ձեր վրա, ինչպես Կաչինսկիի վրա, պատասխանել է . «Այդ առումով, հավանաբար` ոչ։ Քանի որ ես արտասահման չեմ գնա միայն այն պատճառով, որ այդպես ուզել է Վրաստանի նախագահը։ Միեւնույն ժամանակ Լեհաստանը պետք է կողմ արտահայտվի բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքին եւ անկախությանը։ Իսկ Վրաստանի դեպքում Լեհաստանը չպետք է հրաժարվի նրանից, ինչն իր սկզբունքներից մեկն է. մենք ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ճիշտ է, մենք չեն կարող փոխարինել Միացյալ նահանգներին այն դերում, որը, ըստ մեզ, նրանք ցանականում են խաղալ: Հնարավոր է, որ հենց լեհական կողմի նման համոզմունքի պատճառով առաջացել են շատ հեռու գնացող հույսեր»։