«ՎՏԲ» խմբի տեղեկատվական ռեսուրսների զարգացման ռազմավարությանը համապատասխան «ՎՏԲ»-Հայաստան Բանկի նկատմամբ կիրառվել է խմբի կայքերի ձեւավորման նոր միասնական ֆիրմային ոճ` հաշվի առնելով հայկական շուկայի պահանջները:
«ՎՏԲ»-Հայաստան Բանկի նորացված ինտերնետ կայքի մեկնարկը տեղի է ունեցել ՎՏԲ դուստր ընկերությունների բոլոր կայքերի պարունակության կառավարման նախկին համակարգից Միասնական տեղեկատվական hամակարգ (ՄՏՀ) տեղափոխման շրջանակներում:
Այժմ «ՎՏԲ»-Հայաստան բանկի կայքի այցելուները հնարավորություն ունեն օպերատիվ կերպով ստանալ մանրամասն տեղեկություն պրոդուկտների, տրամադրվող ծառայությունների, սպասարկման պայմանների, սակագների մասին եւ այլն: Պարունակության ընդլայնված տարածքը թույլ է տալիս կայքի այցելուներին ստանալ առավել մեծ քանակությամբ տեղեկատվություն նվազագույն ժամանակում:




























