Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Հիքմեթ Սամի Թուրքը բացահայտել, է թե ժամանակին ինչու թուրքական իշխանությունները մահապատժի չեն ենթարկել ներկայումս Իմրալը կղզում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախկին նախարարը նշել, թե այն ժամանակ Օջալանի հետ միասին եւս 60 հոգի կար, որոնց եւս պետք էր մահապատժի ենթարկեին։ «Եթե միանգամից 60 հոգու կախաղան հանեինք, այդ դեպքում Թուրքիան կդառնար կախարանների երկիր, որի պատճառով էլ հրաժարվեցինք մահապատժի գաղափարից»-նշել է նախկին նախարարը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Օջալանը երբեւէ կարող է օգտվել ընդհանուր համաներումից, Հիքմեթ Սամի Թուրքը նշել է, թե Թուրքիան օրենքի երկիր է եւ Օջալանը կալանքը կրելու է ցմահ։




























