Մեքսիկայի հյուսիսում՝ խոշորագույն իսպանալեզու հեռուստաընկերության՝ Televisa-ի շենքի մոտ ականապատված մեքենա են պայթեցրել:
Ընկերության վարչական շենքը վնասվել է: Televisia-ի աշխակակիցներից ոչ ոք չի տուժել: Պայթյունի հետեւանքով դադարեցվել է հեռուստաընկերության հեռարձակումը Սյուդադ-Վիկտորիա քաղաքում, հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Տամաուլիպաս քաղաքի վարչական կենտրոնում, որտեղ վերջերս 72 ներգաղթյալների դիակներ էին հայտնաբերել Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներից:




























