Օգոստոսի 27-ին Հայաստանում վերջին հրաժեշտն են տվել հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանին: Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Հրաչյա Ղափլանյանի անվան Երեւանի Դրամատիկական թատրոնում, որտեղ երկար տարիներ աշխատել է Մսրյանը: Հուղարկավորության արարողությանը մասնակցել են հայ մշակույթի բազմաթիվ գործիչներ, երկրի բարձրագույն պաշտոնյաներ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը մահացել է օգոստոսի 24-ին` արյան կաղցկեղից: Դերասանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Մսրյանին հուղարկավորել են Երեւանի քաղաքային պանթեոնում:
Հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանը Երեւանի Ավագանու անդամ էր: Նրա լավագույն դերերից էին Հերոստրատը, Համլետը, Հուլիոս Կեսարը եւ այլն: Իսկ Մսրյանի կողմից Պագանինիի կերպարի մարմնավորումը համարվել է լավագույնն աշխարհում:




























