Այսօր` օգոստոսի 27-ին վճռաբեկ դատարանը քննել է 2007 թ.-ի մայիսի 12-ին ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի իրավահաջորդների հայցը։
Վճռաբեկ դատարանը Գուլյանի մահվան կապակցությամբ քրեական գործը կարճելու մասին որոշումները բեկանել է եւ գործը վերադարձրել դատախազություն՝ նախաքննություն սկսելու համար:
Նշենք, որ 2008 թվականի մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացվել էր որոշում Լեւոն Գուլյանի մահվան վերաբերյալ քրեական գործը կարճելու վերաբերյալ, հանցագործության բացակայության պատճառաբանությամբ:
Այս որոշումը բողոքարկվել էր գլխավոր դատախազություն, Կենտրոն եւ Նոր Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան եւ ՀՀ վերաքննիչ դատարան:
Դատարանները եւ գլխավոր դատախազությունը չէին բավարարել հայցը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր քննելով նախկինում ընդունված որոշումները բեկանել է դրանք:


























