Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը Անկարայի պայթյունի զոհերի համար վշտակցություն է հայտնել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ինչպես տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի կայքից, Պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը  երկրի նախագահին ուղղված ցավակցության մեջ նշել է, թե տեղի ունեցածը մեծ ցավ է, եւ վիրավորներին արագ ապաքինում է մաղթել։

Նշենք, որ Անկարայում արհմիությունների կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով պաշտոնական տվյալների համաձայն զոհվել է 97 եւ վիրավորվել 250 քաղաքացի։