«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները այսօր` օգոստոսի 27-ի երեկոյան լայնածավալ զինված հարձակման են ենթարկել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ նահանգի համանուն քաղաքում տեղակայված անվտանգության ուժերի հրամանատարության շտաբը։ Գավառի ոստիկանության անվտանգության ուժերի վարչության պետ Ռազզակ Յակուբին «ՌԻԱ նովոստի»-ին հեռախոսով փոխանցել է, թե  մարտերն արդեն ավելի քան մեկ ժամ շարունակվում են։ Ոստիկանության ուժերը ահաբեկիչներին թույլ չեն տվել ներխուժել շտաբի տարածք, ներկայումս թալիբները նահանջում են: Նախնական տվյալներով, ռազմական բախման արդյունքում աֆղանական ոստիկանության չորս սպա վիրավորվել է, գրոհայիններից երկուսը սպանվել են։

Հիշեցնենք, որ Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո գործող հայկական զորախումբը եւս գտնվում է Կունդուզում: