ԵՄ Խորհուրդը լիազորել է Եվրահանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտադիր եւ համընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու։

Որոշումը կայացվել է հոկտեմբերի 12-ին, Լյուքսեմբուրգում, արտգործնախարարների մակարդակով։ Այդ մասին NEWS.am—ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ համագործակցության դեպարտամենտի մամուլի ծառայության աշխատակից Վիրժինի Բատտու-Հենրիքսոնը։

Նրա խոսքով, այդ համաձայնագիրը կփոխարինի ԵՄ եւ Հայաստանի միջեւ ներկայիս Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին։

ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում, որոնք Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Բանակցությունների պաշտոնական մեկնարկը նախատեսված է մինչեւ տարեվերջ։