Apple ընկերությունը Չինաստանում փակել է News ծառայությունը: Այդ երկիր այցելության ժամանակ Apple News բջջային հավելվածը դադարում է թարմացնել լուրերը եւ հաղորդագրություն է հայտնվում. «Հենց հիմա չենք կարող թարմացնել: Մեր տարածաշրջանում լուրերը չեն աջակցվում»:

Պատճառը Չինաստանում համացանցի հրապարակումների գրաքննությունն է: Երկրի օրենսդրության պահանջներին համապատասխանելու համար Apple-ը ստիպված կլինի բովանդակության զտում կատարել, որին հետեւում են չինական ինտերնետային ընկերությունները:

Իսկ առայժմ, ըստ The New York Times-ի, ավելորդ խնդիրներից խուսափելու համար կորպորացիան պարզապես անջատել է ծառայությունը: