Միջազգային տիեզերակայանից նկարահանել են Երկրագնդի վրա բացվող լուսաբացը: Տիեզերքի եւ աստղագնացության ընկերակցության իտալացի մասնագետների կողմից մոնտաժված տեսանյութում, որը բաղկացած է հազար կադրից, դյութիչ մի տեսարան է հայտնվում, որը նկարահանվել է Միջազգային տիեզերակայանից։  

Տիեզերակայանի տիեզերագնացներից մեկը հոկտեմբերի 3-ին բարձր պիքսելայնությամբ մոտ հազար լուսանկար է արել։ Տեսախցիկներն արձանագրել են Երկրագնդի վրա բացվող լուսաբացը, տեղեկացնում է   Informing-ը։

Իր գեղեցկությամբ բացառիկ լուսանկարը համացանցում ժողովրդականություն է ձեռք բերում։ Ամեն րոպե աճում է ցնցող տեսարանով հիանալ ցանկացողների թիվը։