Իրանական ընդդիմության առաջնորդ Միհր Հոսեյն Մուսավիի օգնականը, ով նաեւ նրա նախընտրական քարոզարշավի կազմակերպիչն է եղել, 5 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Դատարանը նախագահ Ահմադինեժադին վիրավորելու համար նրան պարտավորեցրել է նաեւ 1 մլն ռեալ տուգանք վճարել։

Հիշեցնենք, որ ընդդիմության համոզմամբ, 2009 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ տարել էր Մուսավին։

Նշենք, որ լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնող Իրանի մշակույթի նախարարությունն արգելել է հիշատակել առավել հայտնի 3 ընդդիմադիր գործիչների անունները եւ ցուցադրել նրանց լուսանկարները. նրանք են՝ Միհր Հոսեյն Մուսավին, Մեհդի Քարուբին եւ երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին։