Windows 10-ի հետագա նորացումներից մեկից կհանվի «Կառավարման պանել» անունով բաժինը, որն առկա է այդ ընտանիքի օպերացիոն համակարգերում արդեն մոտ երեք տասնամյակ։ Այդ մասին հաղորդում է PC World-ը՝ վկայակոչելով ծրագրային արտադրանքի գծով  Microsoft –ի գլխավոր մենեջեր Բրենդոն Լեբլանկին։ 

Նրա խոսքով, հին բաժնին փոխարինելու կգա նորը, որը  «Կարգավորումներ» (Settings) անունն է ստացել, ասել է Լեբլանկը, տեղեկացնում է RG-ը։

Մինչեւ Windows 8-ի հայտնվելը օպերացիոն համակարգերում կարգավորումների փոփոխման համար օգտագործվում էր միայն «Կառավարման պանել» բաժինը։ «Ութնյակի» թողարկմամբ հայտնվել է «Կարգավորումներ» բաժինը, որը հարմարեցված է սենսորային էկրանների։ Ընդ որում նույնիսկ  Windows 10-ում ծրագրավորողները մինչեւ հիմա չեն հրաժարվել  «Կառավարման պանելից»։