Օգոստոսի 25-ին ԿԳՆ կողմից մեկնարկած խորհրդակցությունների հերթը Արարատի մարզում էր: Ըստ «Հրապարակ» թերթի Արարատի մարզում խորհրդակցությանը բացի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից, ներկա են եղել բազմաթիվ դպրոցների տօրեններ, ուսոցիչներ: Թերթի տեղեկություններով, խորհրդաժողովը եզրափակվել է խնջույքով, որը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքի «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրում: Ի դեպ, այդ օրը նշել են նաեւ Արարատի նոր մարզպետ Էդիկ Բարսեղյանի` Լոնդիկի պաշտոնամուտը: Խնջույքին ներկա են եղել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի եղբայրը եւ ուրիշ բարձրաստիճան այրեր: Ներկաներին հատկապես դուր է եկել Ալիկ Սարգսյանի պարը: Ի դեպ, «Նոր Արտաշատ» ռեստորանային համալիրը պատկանում է հենց ոստիկանապետին: