Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին  հոկտեմբերի 14-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։

Այցելության ընթացքում հանդիպումներ  կկայանան ՀՀ նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ, հաղորդում է FARS գործակալությունը։

Էսհաք Ջահանգիրին կմասնակցի նաեւ հայ-իրանական առեւտրական համատեղ հանձնաժողովի նիստին եւ ելույթ կունենա երկու երկրների գործարարների առջեւ։