«Առավոտ» թերթը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ, ով հերքել է բոլոր տեղեկությունները, թե ինքը վաճառում է իր բոլոր բիզնեսները, քանի որ իրեն «նեղում են»: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից.

Ըստ մամուլում առկա տեղեկությունների`Դուք ձեր բիզնեսը վաճառում եք եւ մտադիր եք տեղափոխվել երկրից, որովհետեւ իշխանությունների հետ ձեր հարաբերությունները չեն ստացվում:

Այդ բաները ես միայն թերթից եմ լսում, նման բան իրականում չկա, եւ պարզապես զարմանում եմ, թե մարդիկ որտեղից են այդ ստերը հորինում: Այդպիսի բան չկա եւ չի կարող լինել:

Այսինքն` որեւէ բան չեք վաճառել ու մտադրություն չունե՞ք երկրից հեռանալու:

Ոչ մի բան չեմ վաճառել եւ երկրից էլ չեմ գնալու, ու՞ր գնամ, սա իմ երկիրն է: Իսկ ընդհանրապես, եթե վաճառած էլ լինեմ, դա չի նշանակում, որ ինչ-որ արտասովոր բան եմ անում, մեր իրականության մեջ, բիզնեսում` առավել եւս, վաճառքը շատ սովորական բան է, մի բան գնում ենք, մի բան վաճառում ենք, բայց ես ոչինչ չեմ վաճառել: