Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուին Մոլդովայի անկախության տոնի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Լավատեսությամբ եմ նայում հայ-մոլդովական հարաբերությունների ապագային, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բարեկամության հարուստ ավանդույթների վրա: Վստահ եմ, որ հարգանքն ու փոխադարձ շահերը հաշվի առնելը կարող են լավ հիմք դառնալ միջպետական երկկողմ փոխհարաբերությունների հսկա պոտենցիալն իրացնելու համար, եւ Հայաստանի ու Մոլդովայի միջեւ համագործակցության նոր փուլ հռչակել»:



























