Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզության վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Յուրի Իվանովը մահացել է լողալու ժամանակ։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Մի քանի օր առաջ լողալիս մահացել է գեներալ-մայոր Յուրի Իվանովը»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ողբերգության մասին այլ մանրամասնություններ չեն հայտնում։