ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին աշխատակցին մեղադրում են լրագրողներին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ: Նշվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտում վերլուծաբան աշխատած Սթիվեն Քիմը Fox News հեռուստատեսությանը Հյուսիսային Կորեային վերաբերող գաղտնի տվյալներ է փոխանցել, որոնք կրել են «հույժ գաղտնի» մակագրությունը: Գաղտնի փաստաթղթերի բովանդակության մասին ոչինչ չեն հաղորդում:
Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Քիմի հրապարակած տեղեկությունը պարունակում է ամերիկյան հետախուզության աշխատանքի մեթոդների նկարագրություն եւ վերաբերում է ազգային անվտանգությանը:
Գործը քննում է Կոլումբիայի մարզի դատարանը, որտեղ մեղադրյալն արդեն տվել է իր առաջին ցուցմունքները: Եթե Քիմի մեղադրանքն ապացուցվի, նրան սպառվում է 10 տարի ազատազրկում:




























