Apple ընկերությունը մեղավոր է ճանաչվել Մեդիսոնում գործող Վիսկոնսինի համալսարանի արտոնագրի անօրինական օգտագործման համար, տեղեկացնում է  «Գազետան»՝ վկայակոչելով Reuters-ը։

Դատարանի որոշման համաձայն, Apple-ն անօրինական կերպով օգտագործել է իր A7, A8 եւ A8X չիպերում պրոցեսորների արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիաները, որոնք համալսարանի սեփականությունն են։  Այդ պրոցեսորներն օգտագործվում են iPhone 5s-ում, 6-ում, 6 Plus-ում, ինչպես նաեւ iPad-ի որոշ մոդելներում։ Դատարանն ընդունել է, որ  Վիսկոնսինի շրջանավարտների գիտահետազոտական հիմնադրամը (WARF) այդ տեխնոլոգիան արտոնագրել էր դեռեւս  1998-ին։ Բացի այդ, 2015-ի սեպտեմբերին  WARF-ի ներկայացուցիչները եւս մեկ հայց են ներկայացրել    Apple-ի դեմ, որում ընկերությանը մեղադրում են իր A9 եւ A9X պրոցեսորներում իրենց տեխնոլոգիան անօրինական եղանակով օգտագործելու համար։ Այդ  պրոցեսորներն օգտագործվում են  iPhone 6S, 6S Plus, ինչպես նաեւ iPad Pro մոդելներում։