Ֆրանսիայի տեղեկատվական համակարգերի ազգային գործակալության (ANSSI) հետազոտողները ցուցադրել են Siri եւ Google Now ձայնային օգնականների միջոցով սմարթֆոնները ջարդելու մեթոդը։ Այս մասին հայտնում է Wired-ը։

Ցանցահենը կարող է 5 մ հեռավորությունից անձայն հրամաններ տալ սարքավորմանը, եթե սմարթֆոնին ականջակալներ են միացրած։ Նրանց լարը անտենայի դեր է կատարում, որին կարող է հասնել ռադիոազդանշանը։ Android եւ  iOS օպերացիոն համակարգերը այդ ազդանշանն ընդունում են որպես օգտատիրոջ ձայնային հրահանգ։ Այդպիսով չարագործները կարող են ուրիշի հեռախոսից զանգեր կատարել եւ հաղորդագրություններ գրել, տեղեկացնում է Gazeta-ն։