Glowforge 3D փրինթերի ստեղծողները ցույց են տվել, որ այդ մեքենան ունակ է մակի-սուշին վերածել իսկական արվեստի գործի՝ նորի տեսակի ջրիմուռների տերեւներից ժանյակավոր նախշեր կտրատելով, հայտնում է Kedem-ը:

3D մոդելի այս տպիչը առարկաները շերտ շերտի հետեւից չի ստեղծում, այլ դրանցից կտրում է պահանջվող մասերը: Չոր ջրիմուռներից բացի տպիչն աշխատում է թարմ խոտի, նաեւ ոչ շատ հաստ  ցանկացած մակերեսի՝ փայտի, մաշկի, ստվարաթղթի վրա: Ունիվերսալ տպիչ սարքը կարելի է պատվիրել 3995 դոլարով: