Google ընկերության ավագ փոխ-նախագահ Օմիդ Քորդեստանին նշանակվել է Twitter-ի գործադիր տնօրեն։ Այդ մասին ասվում է ընկերության թվիթերյան պաշտոնական էջում։
«Ողջունենք Օմիդ Քորդեստանիին մեր նոր գործադիր տնօրենի պաշտոնում», նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Գազետան»։
Ինքը՝ Քորդեստանին իր թվիթերյան էջում գրել է, որ շատ ուրախ է միանալ Twitter թիմին եւ աշխատել ընկերության նոր ղեկավար Ջեք Դորսիի հետ։




























