Թուրքիայի Թոքաթ նահանգում բեռնատարի եւ մարդատար ավտոբուսի բախման հետեւանքով նվազագույնը 2 մարդ է մահացել, լուրջ վնասվածքներ է ստացել 40 մարդ։ Տուժածները հոսպիտալացվել են, հայտնում է թուրքական Star-ը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները ճշտվում են։