Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի Խանտի-Մանսիսկ քաղաքում կմեկնարկի 39-րդ համաշխարհային շախմատային Օլիմպիադան: Երեկ` օգոստոսի 27-ին Մոսկվայում կայացել է մրցաշարի շնորհանդեսը: Հերթական Օլիմպիադան մասնակիցների թվով ռեկորդային կլինի: Հայտավորված են 158 երկրների 1376 շախմատիստներ: Առաջին անգամ Օլիմպիադայի գլխավոր մրցավարը կին կլինի: Մրցաշարը կսպասարկի սուպերհամակարգիչը, որը երեք լեզուներով ինտերնետում կմեկնաբանի լավագույն պարտիաները: Օլիմպիադայի բացմանը սպասվում է ՌԴ նախագահի եւ վարչապետի մասնակցությունը: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը կփորձի պաշտպանել չեմպիոնի տիտղոսը: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 3-ին:
Օլիմպիադային հնարավոր կլինի հետեւել fide.com եւ ugra-chess.com կայքերում: Օլիմպիադայի ամբողջական եւ օպերատիվ լուսաբանում է նախատեսում NEWS.am-ը:



























