Ուսամա Բեն Լադենը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ոչ հաստիքային աշխատող է, ով զբաղվում է նրանով, որ սպանում եւ պայթեցնում է այն վայրերում, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին, ինչով էլ ի սկզբանե առիթ  է տալիս ԱՄՆ-ին իր համար՝ ձեռնտու գործողություններ ծավալելու։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն։

«Երբ Բուշն ուզում էր վախեցնել բոլորին, կամ երբ նրան պետք էր ասել ինչ-որ երկար եւ վաղուց պատրաստած բան, նա զանգում էր Բեն Լադենին եւ խնդրում՝ «տաք հայտարարությամբ» հանդես գալ։ Բեն Լադենը Ջորջ Բուշի «վեցնոցն» է»-հայտարարել է Կաստրոն։

Նշենք, որ Ֆիդել Կաստրոն ավելի վաղ ասել էր, որ 2010 թվականին Հարավ-աֆրիկյան հանրապետությունում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի հասնի իր ավարտին, քանի որ կսկսի երրորդ համաշխարհային պատերազմը։