NASA-ն հրապարակել է Curiosity մարսագնացի սելֆին, որը կազմված էր Գեյլի խառնարանում ավազաքարի հորատումն ավարտելուց հետո սարքի արած տասնյակ լուսանկարներից:
NASA-ն հայտնում է, որ լուսանկարներն արվել են հոկտեմբերի 6-ին ռովերի մանիպուլյատորով ՝ օգտագործելով Mars Hand Lens Imager գիտական գործիքը: Լուսանկարում երեւում է, որ մարսագնայի անվի տրամագիծը 50 սանտիմետր է, իսկ դրանով փորած անցքինը ՝ 1.6 սմ, հայտնում է «Կոմսոմոլսակա պրավդան»:
Curiosity –ն Մարսի վրա է գտնվում 2012 թ. օգոստոսից: Այն կարմիր մոլորակի մակերեսի վրա արդեն ութերորդ հորատումն է սկսել այս տարվա սեպտեմբերին: Մարսագնան Շարփ սարի ստորին լանջերին 65 մմ խորության անցք է փորել: Ստացված նմուշները հետազոտում են գիտական գործիքերը:




























