Իրանական «Sadid» արդյունաբերական խումբը նախատեսել է Հայաստանում քամու էլեկտրակայաններ կառուցել։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայ-իրանական գործարար ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերություն տնօրենի տեղակալ, ընկերության զարգացման հարցերով պատասխանատու Ամիր Հոսեյն Կավեն։
Նրա խոսքով, իրենց արդեն 4 տուրբին են ուղարկել Հայաստան՝ կայանի համար, որը քամու ուժով է աշխատում։ Ամիր Հոսեյն Կավեի խոսքով, նախատեսված է առաջիկա 2 տարվա ընթացքում տուրբինների քանակն ավելացնել եւս 70-ով. դրանց հզորությունը կլինի մոտ 50 մեգավատտ։ «Երկու երկրի միջեւ համաձայնագրեր են ստորագրվել։ Մենք ակնկալում ենք, որ մեզ կաջակցեն, որովհետեւ մեր ընկերությունը մասնավոր է եւ Իրանի ու Հայաստանի կառավարությունների աջակցության կարիքն ունի։ Մենք հովանավորներ ունենք արտասահմանյան ներդրումների համար։ Մենք ուզում ենք, որպեսզի մեզ օրենքով օգնեն իրականացնել մեր ծրագիրը», - նշել է իրանական «Sadid» արդյունաբերական խմբի տնօրենի տեղակալը։





























