Թուրքական «Ոչ ոք չկա՞» բարեգործական  միության Մոզամբիկի ներկայացուցիչը նշել է, թե Թուրքիան նախորդ տարի Մոզամբիկի 2 հազար կարիքավոր քաղաքացու օգնել է սնունդով  եւ 10 հազար անասունի մատաղացու մսով։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  «Ոչ ոք չկա՞» կազմակերպության Մոզամբիկի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Մոզամբիկի ամենամեծ խնդիրը  սովահարությունն է եւ նշել, որ Թուրքիան 3 տարի է, ինչ օգնում է Մոզամբիկի բնակիչներին։  «Մենք այս տարի  եւս, «Քուրբան բայրամի» ընթացքում Թուրքիայից 10 հազար անասունի մատաղացու միս ենք սպասում»-նշել է բարեգործական ընկերության պատասխանատուն։