Սուդանի արեւմուտքում  գտնվող Հյուսիսային Կորդոֆան գավառի Ում Ռավաբատ քաղաքի մոտ շուռ է եկել անասնաբուծության նախարար Համիս Ջալյաբի ավտոմեքենան։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, քաղաք մտնելու ճանապարհին մեքնենան բախվել է այլ մեքնենաների հետ եւ  շուռ եկել։

Վթարի արդյունքում մահացել է 2 անցորդ եւ նախարարի թիկնապահը, ինքը՝ նախարարը, բազմաթիվ կոտրվածքներով  տեղափոխվել է Խարտում։