Եթե ապացուցվի, որ թուրքական բանակը քիմիական զենք է օգտագործում Քրդական բանվորական կուսակցության ապստամբների դեմ, ապա Թուրքիան պատժամիջոցների կենթարկվի  միջազգային պայմանագրերի համապատասխան։ Նման հայտարարությամբ է հանդես եկել գերմանական խորհրդարանի զինաթափման հանձնաժողովի նախագահ Ուտա Ցապֆ։

Այն բանից հետո, երբ շրջանառության մեջ դրվեց տեղեկատվությունը, թե Թուրքիայում PKK-ի ապստամբների դեմ  քիմիական զենք է օգտագործվել, Ուտա Ցապֆ հանդես եկավ հայտարարությամբ, որում կոչ է անում անցկացնել անկախ հետաքննություն։

Թուրքական «Firat» գործակալությանը տված հարցազրույցում Ցապֆն ընգծել է, որ քիմիական զնեքի օգտագործման մասին տեղեկությունը հարկ է լուրջ ընդունել։

«Պետք է պաթոլոգ-անատոմի անալիզին սպասենք, որպեսզի համոզվենք, թե, արդյոք, օգտագործվե՞լ է քիմիական զենք»,-նշել է գերմանական խորհրդարանի ներկայացուցիչը։