Օգոստոսի 28-ին Էգեյան ծովի հունական Պարոս կղզու ափերին ժայռերի վրայից փրկել են 60 ներգաղթյալների, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հունաստանի սահմանապահ ծառայությանը:
Մարդիկ ժայռի վրա հայտնվել են այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող փչովի նավակը ծակվել է։ Իշխանությունների հետ հեռախոսով կապվել է նավակի ուղեւորներից մեկը։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել են ափը հսկող երկու նավակներ, մեկ ուղղաթիռ, ինչպես նաեւ տարածքում գտնվող մասնավոր մի քանի նավակներ։ Տուժածների առկայության մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ ամեն տարի հարեւան Թուրքիայից Հունաստանի տարածք ապօրինաբար փորձում են թափանցել տասնյակ հազարավոր ներգաղթյալներ։



























