Եվրամիությունն Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու մասին պաշտոնապես կհայտարարի երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Նրա խոսքով, ԵՄ-ն այդպիսի հայտարարությամբ հանդես կգա Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վավերացնելուց անմիջապես հետո: Միաժամանակ, ըստ Սալեհիի, ԱՄՆ-ն կչեղարկի Իրանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ եւ կկանգնեցնի մյուսների գործողությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով IRNA-ին:

Ալի Աքբար Սալեհիի կարծիքով, մեծ է հավանականությունը, որ Եվրամիությունը գործողությունների ծրագիրը կվավերացնի արդեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին: Սպասվում է, որ ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի ավարտը: