Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց իրանական Mahan Air մասնավոր ավիաընկերության ուղեւորատար օդանավի չորս շարժիչներից մեկը պոկվել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով IRNA-ին:

Boeing 747 ինքնաթիռի օդաչուն, որում 300 մարդ է եղել, արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել, այնուհետեւ բարեհաջող վայրէջք կատարել: Ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:

Ինքնաթիռն Իրանի մայրաքաղաքից ուղեւորվում էր Բանդար Աբբաս քաղաք: Միջադեպը խուճապ է առաջացրել ուղեւորների շրջանում: Ավելի ուշ պոկված շարժիչը գտել են օդանավակայանից ոչ հեռու: