Բաքու-Թբիլիս- Ջեյհան գազամուղը կվերահսկեն թուրքական անօդաչու ինքնաթիռները:  

Zaman պարբերականի հաղորդմամբ, համապատսախան որոշումն ընդունվել է Անկարայում Էներգետիկայի եւ Ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների կողմից։

Նշենք, որ ժանդարմերայի եւ Botaş ընկերության միջեւ ստորագրված արձանագրության համապատասխան՝ գազամուղի անվտանգությունն ապահովում է ժանդարմերան, սակայն գազամուղը պայթեցնելու փորձերի ու ահաբեկչությունների թվի ավելացումը հաշվի առնելով, խնդիրը քնարկման առարկա է դարձել բարձր ղեկավարության մակարդակով։