Ռուսաստանը կարիք ունի սեփական ժամանակակից տիեզերակայանի։ Նման հայտարարությամբ, այսօր՝ օգոստոսի 28-ին, հանդես  է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը մինչ օրս օգտագործում է «Բայկանուր»  տիեզերակայանն իր ծրագրերն իրականացնելու համար։ Մենք «Բայկանուրի» հետ մինչեւ 2050 թվականը համագործակցելու համաձայնագիր ենք ստորագրել, սակայն մեր կարիքները հոգալու համար մենք ստիպված ենք կատարելագործել Պլեսեցկի տիեզերակայանը։ Ռուսաստանի նման հզոր տիեզերական գերտերության համար, դա քիչ է»-ասել է Պուտինը։

Նրա կարծիքով, նոր տիեզերակայանի ստեղծումը  «Ժամանակակից Ռուսաստանի ամենամեծ մասշտաբն ունեցող եւ հավակնոտ  ծրագրերից է»։

Վլադիմիր Պուտինը նաեւ նշել է, թե որտեղ է լինելու տիեզերակայանը։ «Ծրագիրը լավ խթան կդառնա հեռավոր արեւելյան շրջանների զարգացման համար»-ասել է նա։