Հոկտեմբերին Հարավային Կորեայում կայանալիք «Միսիս աշխարհ-2010» գեղեցկության մրցույթում Հայաստանը կներկայացնի Ալլա Գրիգորյանը։

Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց «Գեղեցկության եւ նորաձեւության համաշխարհային լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանը՝ նշելով, որ Ալլան հաջողության է հասել օգոստոսի 12-22 Լիտվայում անցկացված «Միսիս տիեզերք-2010» մրցույթում։ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին մրցանակակիր է դարձել, եւ զբաղեցրել է 5-րդ տեղը։