Իրանի իշխանութունները կոսմետիկայի արտադրող Oriflame ընկերությանը մեղադրել է հակապետական գործունեության մեջ:

AFP-ը հաղորդում է, որ իրանական հետախուզության հարցերի նախարար Հեյդար Մոսլեհին հայտարարել է, թե շվեդական ընկերությունը արեւմտյան ծառայութունների հետ փորձում է պայքարել իսլամական հանրապետության համակարգի դեմ` առաջնորդվելով ամենեւին ոչ տնտեսական շահերով:

Նշենք, որ ավելի վաղ ԻԻՀ-ը փակել էր ընկերության գրասենյակը Թեհրանում եւ ձերբակալել հինգ աշխատակիցների: Oriflame-ի ֆինանսական տնօրեն Գեբրիել Բենեթը Ստոկհոլմում հայտարարել է, որ բոլոր մեղադրանքները շինծու են, եւ ընկերությունը որեւէ քաղաքական ինտրիգների չի մասնակցում, տեղեկացնում է NewsLiga-ն: