Cassini տիեզերական զոնդը փոքր բարձրությունից լուսանկարել է այն տարօրինակ ճեղքերը, որոնք ծածկում են Սատուրնի սառցային արբանյակի՝ Էնցելադի հյուսիսային բեւեռի խառնարանային հատվածը։ Այդ լուսանկարները Сassini զոնդն արել է հոկտեմբերի 14-ին՝ թռչելով 1839 կիլոմետր բարձրության վրա։ Այդ մասին տեղեկացնում է NASA-ն։
«Հյուսիսային շրջանները ծածկված են ճեղքվածքների՝ սարդոստայն հիշեցնող ցանցով, որն անցնում է խառնարաններով։ Այդ նուրբ ճեղքվածքներն Էնցելադում ամենուր են եւ այժմ մենք տեսնում ենք, որ դրանք շարունակվում են նաեւ հյուսիսային տարածքում», — կարծում է առաջադրանքին մասնակցող Պոլ Հելֆենշտեյնը։ Cassini-ի հաջորդ մերձեցումը Էնցելադին տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, երբ սարքը հյուսիսային բեւեռից ընդամենը 49 կիլոմետր հեռավորության վրա անցնի։ Այդ պահին զոնդը պիտի սուզվի գոլորշու շիթի մեջ, որն արտազատվում է մակերեւույթի ճեղքվածքներից եւ դրա փորձանմուշներ վերցնի, տեղեկացնում է «Գազետան»։





























