Մեսենջերների շուկայում այնպիսի մրցակիցների ճնշման ներքո, ինչպիսիք են  Facebook Messenger-ը, WeChat-ը եւ WhatsApp-ը, Microsoft ընկերությունը նախատեսում է  խմբին անանուն միանալու հնարավորության շնորհիվ հանրությանը խրախուսել օգտվել Skype-ի խմբակային չաթերից, տեղեկացնում է The Verge-ը։

Skype-ի օգտատերը կարող է հղում ստեղծել, որով ցանկացած այլ օգտատեր հնարավորություն կստանա առանց  Skype-ի լոգինի,  մեսինջերի վեբ տարբերակի միջոցով մասնակցել չաթին․ բավարար կլինի որեւէ անուն մտցնել եւ սկսել զրույցը։ Դա հնարավորություն կտա ընդլայնել օգտատերերի ցուցակը։ Այս պահին գործառույթը մատչելի է միայն ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, սակայն առաջիկա շաբաթների ընթացքում նորացումը կստանան նաեւ այլ շրջանների օգտատերերը, տեղեկացնում է Gazeta-ն։