Microsoft ընկերության պաշտոնական խանութը նոութբուք գնելիս զեղչ կանի՝ հին լափթոփների դիմաց: Այս մասին հայտնում է ընկերության կայքը:
Այս ակցիան տարածվում է Microsoft-ի այն նոութբուքերի վրա, որոնց գինը 599 դոլարից բարձր է: Microsoft-ը պատրաստ է 200 դոլարի զեղչ անել ցանկացած հին նոութբուք հանձնելու դեպքում եւ 300 դոլարի զեղչ, եթե MacBook ես հանձնում: Այդուհանդերձ կան որոշակի պայմաններ, որոնց պետք է համապատասխանի փոխանակվող նոութբուքը: Այն պետք է առավելագույնը վեց տարի օգտագործված լինի, աշխատանքային վիճակում լինի ու լուրջ վնասվածքներ չունենա: Էկրանն էլ պետք է առնվազն 11 դյույմ տրամագիծ ունենա, հայտնում է Gazeta-ն:
Ակցիան գործելու է հոկտեմբերի 14-ից 20-ը ներառյալ ու տարածվելու է Microsoft –ի միայն նոր գնվող սարքերի վրա (նախապես պատվիրվածների վրա այս ակցիան չի տարածվելու): Առաջարկը գործում է ԱՄՆ-ում ու Կանադայում:




























