NASA-ի գիտնականները Science ամսագրում առաջին գիտական տվյալներն են հրապարակել  New Horizons նոր առաքելության միջոցով Պլուտոն թզուկ մոլորակի հետազոտության արդյունքների մասին։  Բացահայտումներից մեկը այն նուրբ մթնոլորտն է, որն իրեն դրսեւորում է արեւի լույսը մանրագույն մասնիկների բաժանելով։  

Գիտնականները ենթադրում են, որ չնայած իր չափերին եւ արեւից հեռացածությանը, Պլուտոնը կարող է ակտիվ լինել եւ իրեն որպես հրաբուխ  դրսեւորել։  Հետաքրքիր հանելուկ է այսպես կոչված ձախ եւ աջ սրտերի՝ Պլուտոնի մակերեւույթի վրա կարմիր գոյացության կազմությունը, տեղեկացնում է  Gazeta-ն։

Պլուտոնը 2006-ին հանվել էր մոլորակների ցուցակից, երբ պարզ էր դարձել, որ Կոյպերի գոտում այլ նմանատիպ օբյեկտներ կան, օրինակ՝ թզուկ Էրիդա մոլորակը։ Պլուտոնի նոր չափումները ցույց են տվել, որ իրականում այն կարող է Էրիդայից մեծ լինել, ինչը կարող է առիթ դառնալ նրան մոլորակի կարգավիճակը վերադարձնելուն։