Իտալիայում մեկնարկեց ֆուտբոլային Ա սերիայի հերթական մրցաշրջանը: Առաջինը տուրը բացեցին «ՌոմաԽ – «Չեզենա» եւ «Ուդինեզե» – «Ջենովա» հանդիպումները: Մայրաքաղաքի թիմը սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել 19 տարվա ընդմիջումից հետո ուժեղագույնների շարք վերադարձած «Չեզանային»: Հանդիպման հաշիվը չբացվեց:
«Ջենովան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ուդինեզեին»: Ջանդոմենիկո Մեստոն հանդիպման ավարտից ինը րոպե առաջ գրավեց «Ուդինեզեի» դարպասը:




























