Հայաստանի հավաքականներն ամբողջական կազմով կմասնակցեն տարվա կարեւորագույն մրցմանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը վստահել է Ռոման Ամոյանին (55 կգ), Վահան Ջուհարյանին (60 կգ), Արման Ադիկյանին (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (74 կգ), Դենիս Ֆորովին (84 կգ), Սարգիս Տոնոյանին (96 կգ) եւ Յուրի Պատրիկեեւին (120 կգ):
Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հավաքականում ընդգրկել է Գեղամ Բաբախանյանին (55 կգ), Արթուր Առաքելյանին (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանին (66 կգ), Սուրեն Մարկոսյանին (74 կգ), Վադիմ Լալիեւին (84 կգ), Էդգար Ենոքյանին (94 կգ) եւ Ռուսլան Բասիեւին (120 կգ):



























