Թուրք-իրանական հակասությունները նոր թափ են ստանում: Վանում իրանցի տուրիստների ավտոբուսը քարկոծելու փաստի կապակցության Իրանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ:

Մասնավորապես, ասվում է, որ չնայած տեղեի ունեցած միջադեպերի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն դրանք զգալի վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին: Իրանական կողմը նշում է, որ այդպիսի միջադեպերի պատճառով կդադարի կրոնական տուրիզմը Թուրքիա: