Օգոստոսի 29-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այցելել են Ստեփանակերտում գործող մի շարք կրթամշակութային հաստատություններ:

Նախագահները ծանոթացել են թիվ 11 ավագ դպրոցի նորակառույց մասնաշենքին եւ Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատանքին:

Նախագահներին ուղեկցել են, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: