Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն “Մանչեսթեր Յունայթեդը” “Օլդ Տրաֆորդ” ստադիոնում 3:0 հաշվով առավելության հասավ “Վեստ Հեմի” նկատմամբ: 33-րդ րոպեին 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Ռունին: Երկրորդ խաղակեսում Նանին ու Բերբատովը հաշիվը դարձրին խոշոր:
Երեքական միավոր վաստակեցին նաեւ “Չելսին” ու “Արսենալը”: Աբրամովիչի թիմը 2: հաշվով պարտության մատնեց “Սթոք Սիթիին”, “Արսենալը” 2:1 հաշվով հաղթեց “Բլեքբերնին”:
Մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է “Չելսին”, երկուական միավոր են հետ “Արսենալն” ու “Մանչեսթեր Յունայթեդը”:




























