Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Իրանի կառավարությանն օգտագործել իր ազդեցությունը՝ Սիրիայում «քաղաքական անցումը» կարգավորելու նպատակով, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Ես կցանկանայի տեսնել, որ Իրանն օգտագործում է իր ազդեցությունը, որպեսզի Սիրիայի կառավարությանը բերի բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համար քաղաքական անցման գործընթացը»,-ասել է նա, հաղորդում է Gazeta-ն:
Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան եւ Իրանը կարող են ընդհանուր շահ ունենալ Սիրիայում «արյունահեղությունը դադարեցնելու» հարցում, եւ ընդգծել, որ միայն պատերազմի ավարտից հետո հնարավոր կլինի արդյունավետորեն հակազդել «Իսլամական պետության» գրոհայիններին:




























